հիմնական կայք
Լրահոս

Հարցաքննություն՝ մի քանի բաժակ էսպրեսոյի շուրջ. «Փաստ»

Հարցաքննություն՝ մի քանի բաժակ էսպրեսոյի շուրջ. «Փաստ» «Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ում հարցաքննվել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ըստ ստացված տեղեկատվության, հարցաքննությունը տևել է մոտ մեկուկես ժամ:


Թերթի տեղեկություններով, իրականում այդ «հարցաքննությունը» ավելի շատ կրել է ձևական բնույթ, որպեսզի հանրության մոտ հակառեակցիա չառաջանա, քանի որ Մարտի 1–ի գործով կարևոր դերակատարներից մեկը Տեր-Պետրոսյանն է, իսկ միայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներգրավումն այս գործում, առավել ևս՝ կալանքը, մի տեսակ քաղաքական հաշվեհարդարի տպավորություն են թողնում շատերի մոտ:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ այս «շոուն» կազմակերպվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով, որպեսզի զերծ մնան ավելորդ ինտրիգներից: Իրականում առաջին նախագահի հետ ՀՔԾ-ում մի քանի բաժակ էսպրեսոյի շուրջ թեթև կոնսուլտացիոն զրույց է տեղի ունեցել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք