211652_close_icon
views-count3063 դիտում article-date 09:49 09-02-2019

Ֆուտբոլային մեծ հանդիպում. «Իմ քայլն» ընդդեմ կառավարության. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, կիրակի երեկոյան Հայաստանի ֆուտբոլի տեխնիկական ակադեմիայում կանցկացվի ֆուտբոլային մեծ հանդիպում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ակադեմիայի դահլիճում պատրաստվում են կառավարության անդամների հետ ֆուտբոլ խաղալ: Թե կոնկրետ ովքեր են ընդգրկված լինելու ֆուտբոլային թիմերում, դեռ պարզ չէ: Միայն հայտնի է, որ այդ հանդիպմանը մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ ֆուտբոլի սիրահար է, նաև մշտապես քարոզել է առողջ ապրելակերպ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանից փորձեց ճշտել՝ արդյոք իրենք են ֆուտբոլային այդ խաղի կազմակերպիչը, և Ֆուտբոլի տեխնիկական ակադեմիայում արդյոք կիրակի է անցկացվելու խաղը, սակայն նա հերքեց մեր տեղեկությունները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր