211652_close_icon
views-count9145 դիտում article-date 09:01 09-02-2019

Արմեն Աշոտյանը նոր աշխատանքի է անցել. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ակնհայտ էր, որ խորհրդարանի լուծարումից հետո ՀՀԿ-ական գաղափարական թևը գործազուրկի կարգավիճակում չէր լինելու, քանի որ նրանց պատրաստվածության մակարդակն անգամ հեղափոխական իշխանությունները չեն վիճարկում։ Եվ ահա կարծես թե նրանք գտել են ակտիվ քաղաքական գործունեությունը կոնկրետ ոլորտային ուղղություններում աշխատանքի հետ համատեղելու զանազան տարբերակներ։ «168 ժամի» տեղեկություններով՝ 6-րդ գումարման ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանն աշխատանքի է անցել «Լույս» հիմնադրամում, որը կրթական հիմնադրամից վերածվում է կրթական կենտրոնի և իր գործունեությունը ծավալելու է ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր ուղղություններով։ Կոնկրետ Ա. Աշոտյանը զբաղվելու է արտաքին քաղաքական ծրագրերի հետազոտությունների համակարգմամբ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր