211652_close_icon
views-count1893 դիտում article-date 18:15 08-02-2019

«Լիվերպուլը» 2017-18-ին ռեկորդային շահույթ է գրանցել

«Լիվերպուլը» հրապարակել է ֆինանսական հաշվետվությունը՝ 2017թ. հունիսի 1-ից մինչև 2018թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: Ակումբի եկամուտները նախորդ ֆինանսական նախորդ տարվա համեմատ 90 մլն ֆունտից աճել է մինչև 455 միլիոն, իսկ շահույթը՝ մինչև հարկերի վճարումը, ակումբի պատմության մեջ ռեկորդային է՝ 125 մլն ֆունտ, և հարկերը վճարելուց հետո՝ 105 մլն ֆունտ: Նախորդ ֆինանսական տարում «Լիվերպուլը» հարկերը վճարելուց հետո վաստակել էր ընդամենը 39 մլն ֆունտ: Այդպիսով, աճը կազմել է մոտ 270%: Դա նաև տեղի է ունեցել Ֆիլիպե Կոուտինյոյի ռեկորդային տրանսֆերի շնորհիվ՝ «Բարսելոնային» և Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու արդյունքում: Ակումբը տրանսֆերների վրա ծախսել է 190 մլն ֆունտ և վաստակել 137 մլն ֆունտ: Եկամուտների հիմնական աղբյուրներ են հանդիսացել. հեռարձակման իրավունքները (66 մլն ֆունտից մինչև 220 մլն), կոմերցիան (17-ից մինչև 154 մլն ֆունտ), խաղային օրվա եկամուտները (7-ից մինչև 81 մլն ֆունտ):

Նմանատիպ նյութեր