6643 դիտում
22:41 08-02-2019
Տնտեսագիտական համալսարանում ամփոփվել են «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ հունվարի 29-ից փետրվարի 8-ն անցկացվել են «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերը: Այսօր Տնտեսագիտական համալսարանում կայացավ խաղերի փակման հանդիսավոր արարողությունն ու մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ-նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, նախարարության գլխավոր քարտուղար Վահե Էլոյանը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Ռազմիկ Ստեփանյանը, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանը, Օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյանը։ Ներկա է եղել նաև արհմիության նախագահ Ալբերտ Ղազարյանը։
Հյուրերին և մարզիկ դասախոսներին ողջույնի և շնորհավորանքի խոսքեր ասացին Ռուբեն Հայրապետյանը, Գաբրիել Ղազարյանը և ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանը:
«Հարգարժան հյուրեր, մարզիկներ, ողջունում եմ Ձեզ մեր հարազատ համալսարանի պատերի ներքո:
Ընդհանրապես, Տնտեսագիտական համալսարանը ավանդաբար շատ մոտ է կանգնած եղել սպորտին և այս ամբողջ ընթացքում, աշխատելով Տնտեսագիտական համալսարանում, զգացել եմ, որ մեր համալսարանը տնտեսագիտական-մարզական համալսարանի է նմանվում, որովհետև մենք մշտապես կարևորել ենք սպորտը»,- ասաց Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը՝ նշելով, որ սպորտը նաև մեծ դեր ունի իր կյանքում՝ անկախ զբաղվածությունից: Համալսարանի ղեկավարը, շնորհավորելով մարզական խաղերին մասնակից բոլոր համալսարանների ներկայացուցիչներին, հույս հայտնեց, որ առաջիկայում նման նախաձեռնությունները ավելի կշատանան՝ ակտիվորեն ներգրավելով ոչ միայն բուհերի դասախոսներին, այլև ղեկավարներին:
Շնորհավորանքի խոսք ասաց նաև Գաբրիել Ղազարյանը՝ իր խոսքում կարևորելով մարզական խաղերին պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնակցությունը և հույս հայտնելով, որ հաջորդ խաղերին ավելի շատ բուհեր կներգրավվեն:
ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց մարզական խաղերին մասնակից բուհերի ներկայացուցիչներին, ապա ներկայացրեց՝ «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերն իրականացվում են 6-րդ անգամ: Հովհաննես Գաբրիելյանի խոսքով, եթե սկզբնական տարիներին այն իրականացվում էր 1 մարզաձևով, 6-7 բուհերի մասնակցությամբ, ապա այսօր նախաձեռնությանը մասնակցում են 1 տասնյակից ավելի բուհեր՝ 9 մարզաձևերում: Նա շնորհակալություն հայտնեց նաև Երևանի պետական համալսարանին՝ հրաձգության, Հայաստանի ազգային ագրարային համալսարանին՝ շախմատի և Հայկական պետական մանկավարժական համալսարանին՝ սեղանի թենիսի առաջնությունները հյուրընկալելու համար, ինչպես նաև վոլեյբոլի Հայաստանի ֆեդերացիային, Հայաստանի կանոյի և թիավարության ազգային ասոցացիային՝ խաղերի
կազմակերպմանն աջակցելու համար:
Շնորհավորանքներից և ելույթներից հետո տեղի ունեցավ մրցանակների, պատվոգրերի և շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
[b]ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
6306 դիտում
17:49 03-02-2017
Հայտնի են ամենասպորտային դասախոսները. ամփոփվեցին «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերը
3823 դիտում
22:42 18-10-2014
Տնտեսագիտական համալսարանում անցկացվում է երկօրյա միջբուհական աշխատաժողով. ֆոտոշարք
Այս բաժնից
283 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
448 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
388 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ