211652_close_icon
views-count4198 դիտում article-date 13:21 08-02-2019

Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանին թմրանյութ տեղափոխող Իրանի քաղաքացու են ձերբակալել

Մեղրիի սահմանային Կարճևան անցակետում ռուս սահմանապահները ձերբակալել են թմրանյութ տեղափոխող Իրանի քաղաքացու: Ինչպես տեղեկացրին Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից, ռուս սահմանապահները զննել են բեռնատարը, որը փորձել է հատել Հայաստանի պետական սահմանը. զննության արդյունքում բեռնատարում հայտնաբերվել է 57 գրամ թմրանյութ (նախնական տվյալներով օփիում տեսակի): Բեռնատարի վարորդը, ով Իրանի քաղաքացի է, օրենքով սահմանված կարգով փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին: Իրականացվում են հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ: [img]https://st0.shamshyan.com/editor/0039124001549617368630787.jpg[/img]

Նմանատիպ նյութեր