հիմնական կայք
Լրահոս

Վտանգներն այլևս չեն սպառում երեխաներին համացանցում. Kaspersky Safe Kids-ը ճանաչվել է նրանց պաշտպանության ամենաարդյունավետ լուծումներից մեկը

Վտանգներն այլևս չեն սպառում երեխաներին համացանցում. Kaspersky Safe Kids-ը ճանաչվել է նրանց պաշտպանության ամենաարդյունավետ լուծումներից մեկը Թեստավորման անկախ AV-TEST լաբորատորիան ստուգել է ծնողական հսկողության տարբեր լուծումների արդյունավետությունը և, արդյունքում պարգևատրել Kaspersky Safe Kids-ին երեք APPROVED հավաստագրերով։


Անկախ փորձագետները բարձր են գնահատել «Կասպերսկի Լաբորատորիա»-ի լուծման՝ կիբեռսպառնալիքների և երեխաների համար անցանկալի բովանդակության արգելափակման արդյունավետությունը երեք հիմնական հարթակներում՝ Windows, Android և iOS։ Ընդ որում, Kaspersky Safe Kids-ում ծնողներն իրենք կարող են ընտրել, թե որ բովանդակությունն են համարում անցանկալի իրենց երեխայի համար, և կատարել համապատասխան կարգավորումներ։

«Երբեմն ծնողների համար դժվար է լինում։ Ինչպես ցույց է տալիս մեր հետազոտությունը, ժամանակակից երեխաների 85%-ը չի կարող գեթ մեկ օր ապրել առանց թվային սարքերի։ Ընդ որում, միայն յուրաքանչյուր երրորդ ծնողն է կարծում, որ կարող է հսկել, թե ինչ է անում երեխան համացանցում և որքան ժամանակ է անցկացնում սարքով։ Այնպես որ, ծնողական հսկողության հատուկ տեխնոլոգիաների օգնությունն այդ հարցում տեղին կլինի,- նշել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի սպառնալիքների հետազոտության վարչության ղեկավար Թիմուր Բիյաչուևը։- Մենք շատ ուրախ ենք, որ համացանցային սպառնալիքներից երեխաների պաշտպանության մեր լուծումն այդչափ բարձր գնահատական է ստացել անկախ հետազոտողներից։

Հեղինակավոր փորձագետների նման թեստավորումները և հանձնարարականները ոչ միայն յուրահատուկ ուղեցույց են վերջնական օգտատերերի համար, այլև ՏՏ-ինդուստրիայի խաղացողներին ցույց են տալիս, թե որ տեխնոլոգիաներն են իրականում աշխատում և որոնք է անհրաժեշտ զարգացնել»։

Ծնողական հսկողության լուծումների լայնածավալ թեստավորման շրջանակում AV-TEST լաբորատորիան ստուգել է, թե ինչպես են աշխատում Windows 10 և macOS համակարգերի համար 11 լուծումները, ինչպես նաև Android, iOS և Fire OS մոբայլ հարթակների համար 11 հավելվածները։ Չափանիշները, ըստ որոնց փորձագետները գնահատել են լուծումների արդյունավետությունը, ներառել են կիբեռհալածանքից (կիբեռբուլինգ) պաշտպանությունը, մեծահասակների համար բովանդակությանը հասանելիության հսկողությունը, անհատական տվյալների փոխանցման հսկողությունը, թվային սարքով անցկացված ժամանակի հաշվառումը, ֆինանսական առցանց-խարդախությունից պաշտպանությունը, առցանց-գրումինգից (համացանցում երեխայի հետ բարեկամական և հուզական կապի հաստատումը՝ նրա հետագա սեռական շահագործման նպատակով) պաշտպանությունը և գաղտնիության պաշտպանությունը։

Թեստավորման արդյունքները ցույց են տվել, որ Kaspersky Safe Kids-ը մնացած լուծումներից ավելի լավ է կարողանում զտել երեխաների համար անցանկալի բովանդակությունը։ Փորձարկումների ընթացքում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի լուծման դեսկթոփային տարբերակը արգելափակել է հնարավոր վտանգավոր նյութերը 10 կատեգորիաներից 7-ում, և դա լավագույն արդյունքն է ծնողական հսկողության թեստավորված բոլոր ծրագրերի շարքում։ Բացի այդ, Kaspersky Safe Kids-ը դարձել էր միակը AV-TEST-ի հավաստագրած լուծումներից, որը պաշտպանում է երեխաներին առցանց-գրումինգի վտանգներից։

Ծնողական հսկողության ծրագրերի AV-TEST լաբորատորիայի անցկացրած թեստավորումների մասին ավելի մանրամասն կարելի է իմանալ այստեղ՝

· Parental Control Software for Desktops with Windows 10 & MacOS https://www.av-test.org/en/news/test-parent...dows-10-macos/;

· Parental Control Apps for Google Android, Apple iOS & Amazon Fire OS https://www.av-test.org/en/news/test-parent...azon-fire-os/։

«Մեծահասակները և երեխաները թվային աշխարհում» հարցման մանրամասն արդյունքներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://kids.kaspersky.ru/digest/issledovan...ovom-mire-pdf։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք