211652_close_icon
views-count2842 դիտում article-date 11:56 08-02-2019

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկա է գտնվել Տալլինում Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին նվիրված համերգին. ՖՈՏՈՌԵՊՈՐԱԺ

Փետրվարի 7-ին Տալլինի Նիգուլիստե եկեղեցում տեղի ունեցավ «Գյուրջիև» համույթի համերգը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին: Միջոցառմանը, որը նախաձեռնվել էր Էստոնիայում ՀՀ դեսպանության կողմից, ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Էստոնիայի մշակույթի նախարարության գլխավոր քարտուղար Տարվի Սիթսը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Հայերի ու էստոնացիների միջև շփումները գալիս են դարերի խորքից, երկու ժողովուրդները վայելում են փոխադարձ հարգանք, կիսում տարբեր խնդիրները միասնաբար հաղթահարելու պատմություն: Սակայն մեր ժողովուրդներին միավորում է առավել զորեղ ուժ, և այդ ուժը մշակույթն է»: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն հայտնեց մաեստրո Լևոն Իսկենյանին և «Գյուրջիև» համույթին երեկոյի ընթացքում հանդիսատեսին հայ անվանի կոմպոզիտոր Կոմիտասի ստեղծագործություններին ծանոթացնելու հնարավորության համար՝ այդ կատարումներով ներկայացնելով նաև մեր քաղաքակրթությունը, մեր մշակույթը և մեր ինքնության նկատմամբ առկա վստահությունը: «Կոմիտասը միանձնյա դրեց հայ դասական երաժշտության հիմքերը: Մի մարդ, ով այդքան շատ էր սիրում կյանքը: Քահանա, ով իր ողջ կյանքը նվիրեց հայ երաժշտական արվեստի ավանդույթները հավաքագրելուն՝ հետագայում դրանք վերածելով գլուխգործոցների: Իր երաժշտությունն ամուր ինքնության դրսևորում է, որով մենք այդքան հպարտ ենք: Ուրախ եմ, որ մեզ այսօր հնարավորություն ընձեռվեց մասնակից լինելու, թե երաժշտությունն ու մշակույթը ինչպես են առավել մերձեցնեում մեր ժողովուրդներին»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր