211652_close_icon
views-count1743 դիտում article-date 17:39 07-02-2019

ՀԱՕԿ հովանու ներքո հայ մարզիկները կուղևորվեն ձմեռային օլիմպիական փառատոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 9-ից 16-ը Սարաևոյում կկայանա ձմեռային օլիմպիական փառատոնը, որին 5 մարզիկով կմասնակցի նաև Հայաստանը։ Մրցավայր մեկնելուց առաջ հայաստանյան պատվիրակության անդամները ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից ստացել են անհրաժեշտ մարզագույք և հանդերձանք: Իսկ Ավստրիայի Զեեֆելդ քաղաքում փետրվարի 17 – 28 –ը անցկացվելիք դահուկավազքի աշխարհի առաջնությունում Հայաստանից պետք է հանդես գան հինգ մարզիկներ: Նրանցից երեքի անունն արդեն հայտնի է. Կատյա Գալստյան, Միքայել Միքայելյան, Թադևոս Պողոսյան: Մյուս երկու մասնակիցները կորոշվեն Աշոցքում առաջիկա շաբաթ և կիրակի օրերին անցկացվելիք ՀՀ առաջնությունում, որը նաև ընտրական բնույթ կկրի: Աշխարհի աջաջնության ծրագրով մասնակիցները կմրցեն 15 կմ, 30 կմ և 50 կմ մրցատարածություններում, իսկ արագավազորդները / սպրինտ / պետք է անցնեն 1000 – 1400 մետր / առայժմ պարզ չէ տեղանքի երկարության չափը /:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր