հիմնական կայք
Լրահոս

ՀԱՕԿ-ում ճանապարհեցին ձմեռային փառատոնի պատվիրակությանը

ՀԱՕԿ-ում ճանապարհեցին ձմեռային փառատոնի պատվիրակությանը Չորս օր հետո Բոսնիա Հերցեգովինայի Սարաևո քաղաքում կմեկնարկի Եվրոպայի պատանեկան օլիմպիական ձմեռային հերթական փառատոնը: Իրենց ունակությունները կդրսևորեն 50 երկրների 14 – 18 տարեկան 1500 մարզիկ- մարզուհիներ: Նրանց թվում կլինեն նաև մեր երկրի պատվիրակները:


Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն գեղասահորդուհի Մարինա Ասոյանը / մարզիչ`Արմեն Ասոյան / , լեռնադահուկորդներ Մայիս Եղիազարյանը ,Ժիրայր Առաքելյանը / մարզիչ` Էդգար Սողոմոնյան / , դահուկավազորդներ Աղասի Սաքանյանը և Աննա Ռաշոյանը /մարզիչ ` Հովհաննես Սարգսյան /:

Պատվիրակության գլխավոր հանձնակատարն է դահուկային սպորտի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

ՀԱՕԿ –ի աշխատակազմը մեր թիմի անդամների հետ այսօր ` փետրվարի 6 –ին հանդիպում կազմակերպեց:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից մեկնողներին հաջողություն մաղթեց և քաջալերանքի խոսքեր ուղղեց նախագահի խորհրդական Ա.Գրիգորյանը:

Պատվիրակության գլխավոր հանձնակատար Գ.Սարգսյանը իր խոսքում ասաց, որ մրցավայր են մեկնում բարձր տրամադրությամբ: ՀԱՕԿ –ը ամեն բան արել է մարզիկների նախապատրաստական ընթացքը լիարժեք կազմակերպելու համար: Մեկնողներն ապահովված են համապատասխան բարձրորակ հանդերձանքով և մարզագույքով: Այս ամենի շնորհիվ մեր մարզիկները լիովին կդրսևորեն իրենց ունակությունները և պատվով դուրս կգան փորձությունից: Գ.Սարգսյանի խոսքը իր ելույթում հաստատեց նաև լեռնադահուկորդների մարզիչը:

Հայաստանի պատվիրակությունը կկրի իտալական << Ջիվովա >> ֆիրմայի մարզահագուստ:Մարզագույքը ձեռք է բերվել ֆրանսիական << Ռոսսինիո >> ֆիրմայից :

Հայաստանի պատվիրակության դրոշակակակիրն է դահուկավազորդուհի Աննա Ռաշոյանը: Մեր օլիմպիականները մրցավայր կմեկնեն փետրվարի 9 –ի լուսադեմին:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք