հիմնական կայք
Լրահոս

Աթլետների թիմը մեկնում է Ստամբուլ

Աթլետների թիմը մեկնում է Ստամբուլ Այս մրցաշրջանում փետրվարի 8 –ին իր առաջին արտագնա մրցուղերթը կկատարի Հայաստանի աթլետիկայի թիմը: Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում 12-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն մեր 10 –ը մարզիկ -մարզուհիներ:


Հավաքին կհաջորդի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունը, որը կավարտվի փետրվարի 17 –ին: Մրցավարտից հետո մեր աթլետները տեղում կշարունակեն մարզումները և Երևան կվերադառնան փետրվարի 22 –ին:

Պատվիրակության ղեկավար, մոտ անցյալի նշանավոր արագավազորդ և երկրի բազմակի ռեկորդակիր Վահագն Ջավախյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն նաև մարզիչներ Արսեն Պետրոսյանն ու Գրիգոր Բարսեղյանը:

Մրցումներում իրենց ունակությունները կդրսևորեն հեռացատկորդներ, եռացատկորդներ ,տարբեր տարածությունների վազորդներ Գայանե Չիլոյանը, Մարիետա Մինասյանը, Մարիաննա Բաղյանը, Լևոն Աղասյանը, Արամայիս Սարգսյանը, Արտակ Համբարձումյանը, Երվանդ Մկրտչյանը, Նարեկ Ղուկասյանը, Ռոման Ալեքսանյանը և Ռազմիկ Մկրտչյանը:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք