1868 դիտում
16:59 05-02-2019
ՀՀ ԱԳ նախարարությունը բարձրացնելու է Ադրբեջանին իսրայելական անօդաչուներ վաճառելու հարցը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է երկկողմ ու բազմակողմ տարբեր հարթակներում բարձրացնել Ադրբեջանին Իսրայելի կողմից անօդաչուներ վաճառելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հարցը մշտապես եղել է մեր օրակարգում, և մենք բարձրաձայնել ու բարձրաձայնելու ենք այդ խնդրի մասին, ինչպես երկկողմ հանդիպումների ժամանակ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Այս հարցը բացառություն չի լինելու»,- ասաց Նաղդալյանը:
ԱԳ նախարարության մամուլի խոսնակն ընդգծեց, որ պետք է մեր միջազգային գործընկերներին մշտապես կրկնել այն ուղերձը, որ մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը շատ վտանգավոր է:
Փետրվարի 4-ին Իսրայելի պաշտպանության նախարարությունը չեղարկել է նախկինում սահմանված արգելքն ու իսրայելական Aeronautics ընկերությանը թույլ տվել Ադրբեջանին վաճառել հայկական կողմի դեմ կիրառված «մահապարտ» անօդաչու թռչող սարքերը:
2017 թվականին Aeronautics Defense Systems Ltd.-ին կասկածել էր իր «մահապարտ» անօդաչուներից մեկը փորձարկելու ժամանակ այն ընդդեմ հայկական զինուժի կիրառելու համար: Դա դիտարկվել էր որպես Իսրայելում գործող օրենքի խախտում, ինչի հետևանքով ընկերությանն արգելվել էր անօդաչուներն ադրբեջանական կողմին վաճառել:
Նմանատիպ նյութեր
2567 դիտում
09:03 19-03-2016
Սարգսյանը պարտավոր է բարձրացնել Ադրբեջանին ռուսական սպառազինություն վաճառելու հարցը. «168 Ժամ»
10799 դիտում
16:44 12-06-2018
Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ում կբարձրացնի Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը
3015 դիտում
16:59 23-09-2019
ԱԺ պատգամավորները բարձրացրել են ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը
Այս բաժնից
367 դիտում
14:37 26-04-2024
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
532 դիտում
14:20 26-04-2024
Եղանակը Հայաստանում
733 դիտում
13:36 26-04-2024
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան