2605 դիտում
15:52 05-02-2019
Մյունխենում Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ համաձայնություն դեռ չկա
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները փետրվարի 16-18-ը Գերմանիայում կմասնակցեն Մյունխենյան անվտանգության համաժողովին:
«[url=https://armenpress.am/arm/news/963134.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` Մյունխենում երկու նախարարների հանդիպման վերաբերյալ արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն կհրապարակի ադրբեջանական կողմի հետ համակարգված: Այս մասին փետրվարի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Արտաքին գործերի նախարարը մասնակցելու է Մյունխենյան անվտանգության համաժողովին։ Որքանով որ մենք ենք տեղյակ՝ իր մասնակցությունը հաստատել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը: Երբ լինում է երկուսի միջև հանդիպման անցկացման համաձայնություն, ապա մենք համակարգված ձևով մշտապես հայտարարում ենք այդ մասին: Մենք միշտ պահպանել ենք այս սկզբունքը, և, եթե լինի այս համաձայնությունը, ապա մենք չենք լինի այդ սկզբունքը խախտողը:
Հունվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր՝ ԱՄՆ) միջնորդությամբ և մասնակցությամբ Փարիզում տեղի ունեցավ Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
424 դիտում
18:36 25-04-2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
385 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
859 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը