211652_close_icon
views-count3590 դիտում article-date 15:04 05-02-2019

Նիկոլ Փաշինյանի այցը Իրան կկայանա փետրվարի վերջին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կայցելի փետրվար ամսվա վերջին: Այս մասին փետրվարի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Իրան այցը տեղի է ունենալու փետրվար ամսվա վերջին: Դեռևս չեմ կարող օրակարգի հետ կապված որոշակի հարցեր բացահայտել, բայց այցի ընթացքում անդրադարձ է կատարվելու երկկողմ օրակարգի այն ողջ սպեկտրին, որը բնորոշ է բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկու երկրներին»,- ասաց Նաղդալյանը: Նախարարության մամուլի խոսնակը նշեց, որ այցի մոտակա օրերին պատկան մարմինների կողմից օրակարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություն կտրվի։

Նմանատիպ նյութեր