1200 դիտում
19:51 04-02-2019
Ստուգարք` պաշտոնական մրցաշարերից առաջ
Նոր մրցաշրջանում իր առաջին մրցուղերթն է կատարում / փետրվարի 5 –ին / Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը: Իրանի Կերմաշա քաղաքում մեր թիմը կմասնակցի անցյալի մեծանուն ըմբիշ Թախտիի անունը հավերժացնող միջազգային ավանդական մրցաշարին: Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը Իրան կուղեկցի Վաղինակ Մաթևոսյանին / 57 կգ/, Վազգեն Թևանյանին /65 կգ/, Գևորգ Մխեյանին /70 կգ/, Վարուժան Կաջոյանին, Խաչատուր Պապիկյանին / երկուսն էլ `74 կգ/, Գրիգոր Գրիգորյանին /79 կգ/, Հովհաննես Մխիթարյանին /86 կգ/, Սարգիս Հովսեփյանին /92 կգ), Արման Մկրտչյանին /97 կգ/ և Անդրանիկ Գալստյանին/ 125 կգ/:
Մեկնող մարզիկների մի մասի տարիքը չի անցնում 23 –ից: Նրանց համար մրցաշարը նախապատրաստական հիանալի ստուգատես է Սերբիայի Նովի Սադ քաղաքում մարտի 7 – 11 –ը անցկացվող Եվրոպայի ավագ տարիքի երիտասարդների առաջնությունից առաջ:
Մեր ընտրանու մյուս կեսի համար մարզաձևի ավանդույթներով հարուստ իրանցի և մրցաշարին մասնակցող մյուս երկրների պատվիրակների հետ մրցելը ուժերի և հնարավորությունների ստուգման լավագույն առիթ է: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում է ապրիլին կայանալու Եվրոպայի առաջնությունը:
Նմանատիպ նյութեր
3104 դիտում
22:08 28-02-2022
Ռուսաստանը հեռացվեց ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի մրցաշարերից. պաշտոնական
5178 դիտում
10:08 21-10-2016
Կարեն Կարապետյանը «ստուգարք է» հանձնում «սպիտակ» բիզնեսին. «մանրուքները» աչքից չեն վրիպել. «Հայկական ժամանակ»
3425 դիտում
22:30 20-12-2018
Ոստիկանությունում տեղի ունեցավ տարածքային բաժինների պետերի մասնագիտական պարապմունքների ստուգարք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1048 դիտում
21:23 03-04-2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության մրցումային 1-ին հաղթողներն ու մրցանակակիրները
934 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
877 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am