211652_close_icon
views-count1893 դիտում article-date 16:29 04-02-2019

Մեծ Բրիտանիան, Իսպանիան եւ Ավստրիան Գուայդոյին ճանաչեցին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ

Մեծ Բրիտանիան վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչում Է հանրապետության ժամանակավոր նախագահ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 4-ին Twitter-ի իր Էջում հայտնել Է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը: «Նիկոլաս Մադուրոն մեր կողմից սահմանված ութօրյա ժամանակաշրջանում չհայտարարեց նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Ուստի Միացյալ Թագավորությունը եվրոպական իր դաշնակիցների հետ միասին այժմ Խուան Գուայդոյին ժամանակավոր նախագահ Է ճանաչում մինչեւ այն պահը, երբ հնարավոր կդառնա անցկացնել վստահության արժանի ընտրություններ: Հուսանք, որ դա մեզ թույլ կտա մոտեցնել հումանիտար ճգնաժամի ավարտի պահը Վենեսուելայում»,-գրել Է Հանթը: Իր հերթին Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը փետրվարի 4-ին հայտարարել Է, որ երկրի իշխանությունները վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչում Է հարավամերիկյան այդ երկրի ժամանակավոր նախագահ: «Իսպանիայի կառավարությունը հայտարարում Է, որ պաշտոնապես Խուան Գուայդոյին ճանաչում Է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ»,-նշել Է վարչապետը: Նրա խոսքով՝ ընդդիմության առաջնորդը «պետք Է հնարավորինս շուտ հայտարարի ազատ ընտրությունների անցկացման մասին», որովհետեւ «Վենեսուելայի ժողովուրդը պետք Է որոշի իր ապագան»: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը նույնպես հայտարարել Է Վիեննայի կողմից Խուան Գուայդոյին ժամանակավոր նախագահ ճանաչելու մասին: Իր հերթին Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալսթրյոմը Շվեդական ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Ստոկհոլմը եւս Խուան Գուայդոյին ճանաչում Է որպես Վենեսուելայի լեգետիմ ժամանակավոր նախագահ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Նմանատիպ նյութեր