211652_close_icon
views-count7219 դիտում article-date 23:18 02-02-2019

Թուրքիայում հրապարակել են հայտնաբերված «Հիտլերի անհետացած նավատորմի» առաջին կադրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր տեսանյութ է հրապարակվել, որտեղ «Հիտլերի անհետացած նավատորմի» հայտնաբերման կադրերն են ներկայացված: Տեսագրությունում կարելի է տեսնել գերմանական U-23, U-20, U-19 երեք սուզանավերը, որոնք խորտակվել էին 1944 թվականին և նրանց գտնվելու վայրը երկար ժամանակ անհայտ էր: Թուրքական TRT Haber հեռուսաալիքի հրապարակած տեսանյութում նաև ներկայացվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների սուզանավերի որոնողական աշխատանքների պատմությունը: Սուզանավերը հայտնաբերել էր թուրք ինժեներ և ջրասուզակ Սելչուկ Քոլայը: Վերջինիս դա հաջողվել է քարտեզի շնորհիվ, որտեղ U-23-ի կապիտանը նշել էր իր անձնակազմի՝ ափ դուրս գալու վայրը: Արդյունքում, չորս տարվա որոնումներից հետո պարզվել էր, որ U-23-ը գտնվում է թուրքական Ագվա քաղաքի մերձակայքում, իսկ U-19 և U-20-ը՝ Ստամբուլի ափերի մոտ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր