211652_close_icon
views-count3724 դիտում article-date 20:50 02-02-2019

Իրանը ներկայացրել է հեռահար տարածության նոր հրթիռը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրանի իշխանությունները ներկայացրել են «երկիր-երկիր» դասի նոր հեռահառ հրթիռը, որը ստացել է «Հովեյզե» անվանումը: Զինատեսակի շնորհանդեսը տեղի է ունեցել Թեհրանում՝ ռազմական նվաճումների ցուցահանդեսում: Միջոցառումը նվիրված է եղել Իսլամական հեղափոխության 40-ամյակին: Իրանի Պաշտպանության նախարար Ամիր Հաթամի նշել է, որ նոր հրթիռը պատրաստ կլինի շահագործման ամենասեղմ ժամկետներում: Այն աչքի է ընկնում «մեծ արդյունավետությամբ» և ունակ է գետնից շատ ցածր շարժվել, ինչը նվազեցնում է նրան խոցելու հնարավորությունը: Զինատեսակը նախագծել են Aerospace Industries Organization ընկերության մասնագետները: Նրանց շնորհիվ հրթիռը կարող է թռչել մինչև 1300 կմ տարածություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր