211652_close_icon
views-count4424 դիտում article-date 17:23 02-02-2019

Էրդողան-Պուտին հանդիպում. Ինչո՞ւ է ՌԴ նախագահը հիշատակել 1998թ. թուրք- սիրիական Ադանայի համաձայնագիրը

[url=https://armenpress.am/arm/news/962888.html]Armenpress.am[/url]-ը գրում է. Մոսկվայում հունվարի 23-ին հանդիպել են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռ.Թ. Էրդողանը և Վ.Պուտինը: Սա երկու երկրների նախագահների 2019թ առաջին հանդիպումն էր: Հանդիպման քննարկումների հիմնական թեման եղել է Սիրիայի հարցը, ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո այդ երկրում ստեղծված իրավիճակը, Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծումը, Իդլիբում իրավիճակը: Հանդիպման ուշագրավ կողմերից այն է, որ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինն անդրադարձել է նաև 1998թ. Թուրքիայի և Սիրիայի միջև ստորագրված Ադանայի համաձայնագրին, ինչը քննարկումների տեղիք է տվել Թուրքիայի քաղաքական օրակարգում: Չնայած, որ հանդիպմանը օրակարգային թեման Սիրիան է եղել, այնուամենայնիվ նախագահները քննարկել են նաև թուրք-ռուսական հարաբերություններին ու տարբեր ոլորտներում համագործակցությանը, «Թուրքական գազատարին» վերաբերող հարցեր: Մամուլի ասուլիսի ընթացքում Էրդողանի հիմնական հայտարարությունները՝ ԹՀ նախագահը մասնավորապես անդրադարձել է Սիրիայի Իդլիբ նահանգի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի համաձայնություններին՝ նշելով, որ 2 երկրները համատեղ աշխատելու են 2018թ սեպտեմբերի 17-ին Իդլիբի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրի [1] խախտման փորձերի դեմ: Միևնույն ժամանակ, ըստ Էրդողանի՝ Սիրիական համակարտության կարգավորման մեջ ընդգրկված բոլոր երկրները պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի ձևավորման գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցվի: Էրդողանը ելույթում հերթական անգամ թիրախավորել է Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG)՝ շեշտելով, որ ամերիկյան զորքերի՝ Սիրիայից հեռանալու ընթացքում չպետք է առաջանան այնպիսի տարածքներ, որոնք կարող են լցնել ահաբեկչական կազմակերպությունները, ինչպիսիք են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, YPG-ն: Էրդողանի հայտարարել է, որ, թե՛ տարբեր երկրների ղեկավարների, թե՛ ԱԳ նախարարների մակարդակով բանակցություններ են ընթանում Սիրիայի հյուսիսում նոր անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ: Նա նշել է, որ այդ հարցի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի միջև որևէ խնդիր չկա, քանի որ այդ անվտանգության գոտին «ահաբեկչական խմբավորումներից» մաքրված տարածք է լինելու: Բացի Սիրիային առնչվող հայտարարություններից, Էրդողանը նաև նշել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճում է՝ հասնելով 26 մլրդ դոլարի, շարունակվում է «Թուրքական հոսք» գազատարի և Աքքույու ատոմակայանի կառուցումը: [2,3] Պուտինի հիմնական հայտարարությունները ՌԴ նախագահը նշել է, որ ԱՄՆ զորքերի դուրսբերումը կարող է դրական ազդեցություն ունենալ Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում իրավիճակի կայունացման համար։ Միևնույն ժամանակ, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը Դամասկոսին խրախուսում է երկխոսել քրդերի հետ, քանի որ դա կապահովի Սիրիայի հասարակության միասնությունը, ինչպես նաև կբխի հարևան երկրների շահերից: ՌԴ նախագահը նաև կարևորել է Սիրիայում կայունության հաստատման համար սահմանադրական հանձնաժողովի հրավիրումն ու բոլոր կողմերի միջև երկխոսություն հաստատումը: Կարևոր հայտարարություն է այն, որ որոշվել է Ռուսաստանում անցկացնել Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռակողմ ևս մեկ գագաթնաժողով։ Պուտինը նշել է, որ հանդիպման օրը և վայրը արդեն քննարկվել է, սակայն դեռ պետք է համաձայնեցնել Իրանի նախագահի հետ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նախագահների եռակողմ հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 14-ին: Արդյո՞ք Պուտինը Թուրքիային «դրդում է» Սիրիայի իշխանությունների հետ համագործակցության. Պուտինը մամուլի ասուլիսին նաև անդրադարձել է Սիրիայի հյուսիսում նոր անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ հայտարարարություններին՝ շեշտելով, որ Ռուսաստանը հարգում է թուրքական կողմի մտահոգությունները հատկապես անվտանգության ապահովման և նոր անվտանգության գոտի ստեղծելու հարցում: Միևնույն ժամանակ, ասուլիսին պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ՌԴ նախագահ Վ.Պուտինը, հայտարարել է, որ դեռևս գործում է 1998թ. Սիրիայի և Թուրքիայի մինչև կնքված համաձայնագիրը, որը վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարին: Պուտինը նշել է, որ այդ համաձայնագիրը մի շարք խնդիրների լուծում կարող է հանդիսանալ՝ Թուրքիայի անվտանգության ապահովման և նրա սահմանների պաշտպանության տեսանկյունից: [4] Հունվարի 28-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս հայտարարել է, որ Թուրքիան և Սիրիան կարող են օգտագործել Ադանայի համաձայնագիրը, որպեսզի ապահովեն իրենց համատեղ սահմանների անվտանգությունը: [5] Հունվարի 25-ին ԹՀ նախագահ Ռ.Թ. Էրդողանը Էրզրումում 2019թ. մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններում Արդարություն և զարգացում կուսակցության թեկնածուների ներկայացման արարողությանն ունեցած ելույթում անդրադարձել է նաև Սիրիայի հակամարտությանը՝ մասնավորապես այդ երկրի տարածքում նոր «անվտանգության գոտի» ստեղծելու, ինչպես նաև թուրք-սիրիական Ադանայի համաձայնագրին: Հիմնական հայտարարությունները... Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/962888.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր