211652_close_icon
views-count4548 դիտում article-date 23:54 01-02-2019

Հայաստանի առաջատար ծանրամարտիկները նախապատրաստվում են

Հայաստանի տղամարդկանց և կանանց ծանրամարտի հավաքականներն ավարտեցին երևանյան ուսումնամարզական հավաքը և մարզումները վաղվանից կշարունակեն Աբովյանի մարզահամալիրում: Այնտեղ 10 օր պարապելուց հետո կվերադառնան մայրաքաղաք` մասնակցելու պետական օլիմպիական մարզական քոլեջում անցկացվելիք ՀՀ առաջնությանը: Այնուհետև առաջատար շուրջ 20 մարզիկ –մարզուհիներ կընդգրկվեն ծաղկաձորյան հավաքում, որը կավարտվի մարտի 10 -ին: Պարապմունքներն այնուհետև կշարունակվեն Երևանում: Կհաջորդի հավաքականի ուղևորությունը Բաթում՝ մասնակցելու ապրիլի 5 –ին մեկնարկող Եվրոպայի առաջնությանը, որտեղ մարզիկները ձեռք կբերեն օլիմպիական վարկանիշային միավորներ: - Նպատակ ունենք տղամարդկանց հավաքականը լրիվ կազմով ներկայացնել եվրոպական ստուգատես: Ուզում ենք տեսնել Հայաստանի մարզիկների մրցելույթները, ծանրութեթև անել, գնահատել նրանց գործողությունները, - ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: - Հնարավոր է նոր, շնորհալի տղաներով համալրվի մեր թիմը: Կարծում եմ, ինչպես Երևանում էր, ճիշտ կօգտագործենք նաև Եվրոպայի առաջնությանը նախորդող պարապմունքները: Խոսեմ նաև կանանց հավաքականից, որտեղ սերնդափոխություն է տեղի ունենում: Ըստ էության 3 – 4 մարզուհի կուղեկցենք Եվրոպայի առաջնություն:

Նմանատիպ նյութեր