211652_close_icon
views-count3670 դիտում article-date 21:24 01-02-2019

Գյումրու բռնցքամարտի մարզադպրոցի սաներն այսուհետ կկարողանան մարզվել որակյալ ու ժամանակակից պարկերի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի, մասնավորապես Գյումրու շատ մարզադպրոցներ ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներից բացի ունեն նաեւ գույքի ու հանդերձանքի խնդիր: Կան մարզադպրոցներ, որտեղ մասնագիտական գույքը շատ հին է ու գրեթե պիտանի չէ օգտագործման: Հարցը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի օրակարգում է, նշում է փոխնախագահ Արամ Դավթյանը, որը նաեւ «Պանչ բոքսինգ պրոումոշնի» ղեկավարն է: Կառույցներն համատեղ ծրագիր են իրականցնում՝ փորձելով ապահովել մարզադպրոցներն անհրաժեշտ գույքով: Մեկնարկը տվել են հանրապետության երկրորդ քաղաքից, Գյումրու բռնցքամարտի մարզադպրոցի սաներն այսուհետ կկարողանան մարզվել որակյալ ու ժամանակակից պարկերի վրա: Ի դեպ, դրանք արտադրվել են հատուկ Գյումրու բռնցքամարտի համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր