211652_close_icon
views-count1389 դիտում article-date 15:41 01-02-2019

Լիբանանի նոր կառավարությունը երկու հայ նախարար ունի

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին 9 ամսվա խորհրդակցություններից հետո հաջողվել է կազմել Լիբանանի նոր կառավարությունը: Երեսուն նախարարներից կազմված կառավարության կազմում կա երկու հայ նախարար: Լիբանանում հրատարակվող «Ազդակ» օրաթերթը տեղեկացնում է, որ հայ համայնքից Ավետիս Կիտանյանը կզբաղեցնի զբոսաշրջության, իսկ Ռիչարդ Կույումջյանը՝ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը: Ըստ Լիբանանի Ազգային պակտի՝ երկրի նախագահը պետք է լինի մարոնական, վարչապետը՝ իսլամի սուննի ուղղության ներկայացուցիչ, իսկ խորհրդարանի նախագահը՝ շիա։ Լիբանանի խորհրդարանը նույնպես բաշխված է սուննի և շիա մահմեդականների, ալևիների, դրուզների և քրիստոնյաների միջև: Գործող խորհրդարանում այժմ կա երեք հայազգի պատգամավոր:

Նմանատիպ նյութեր