211652_close_icon
views-count1192 դիտում article-date 16:30 31-01-2019

Ճապոնիայում մեկնարկել է ձյունե և սառցե քանդակների ամենամյա փառատոնը

Ճապոնիայի Հոկայդո կղզու Սապպորո քաղաքում հունվարի 31-ին սկսվել է հոբելյանական 70-րդ Ձյան փառատոնը։ Այն կոչվում է «Յուկի մացուրի»: Ինչեպս հաղորդում է Tass գործակալությունը, ավանդույթի համաձայն՝ փառատոնի աշխատանքի առաջին օրերին այցելուներին մատչելի է միայն Ցուդոմե հրապարակը, որը գտնվում է քաղաքի ծայրամասում: Այնտեղ կառուցված են մի քանի թեքուղիներ՝ փչովի սահնակներով սահելու համար, որոնցից ամենամեծի երկարությունը 100 մետր է: Փառատոնի հյուրերը նաև կարող են մասնակցել զանազան ձմեռային զվարճանքների. ձնագնդիկների դիպուկ նետում, սառցե սպասքի պատրաստում, ձյունագնացին կապված փչովի մակույկով սահում ու նույնիսկ գոլֆ՝ ձյան վրա: Իսկ օրվա ընթացքում տեղաբնակները կմասնակցեն Ցուդոմեում կայանալիք սառցե քանդակների մրցույթին։ «Յուկի մացուրի»-ի հիմնական հարթակը կբացվի փետրվարի 4-ին Սապպորոյի կենտրոնում՝ Օդորի զբոսայգու շրջանում: Այնտեղ կցուցադրվեն ձյունե եւ սառցե 100 արձաններ: Գլխավոր մրցանակի համար մրցութային ծրագրին մասնակցում են 9 թիմերի աշխատանքներ՝ ՉԺՀ-ից, Կորեայի Հանրապետությունից, Ֆինլանդիայից, Հավայիներից, Ինդոնեզիայից, Մակաոյից, Լեհաստանից, Սինգապուրից և Թաիլանդից:

Նմանատիպ նյութեր