211652_close_icon
views-count2395 դիտում article-date 23:28 30-01-2019

Մարզական միջոցառումներ են անցկացվել քրեակատարողական հիմնարկներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 29-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում անցկացվեց մարզական միջոցառում, որին ներկա էին Փաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը և «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Թովմասյանը: Դատապարտյալ Դավիթ Հարությունյանը, գերազանցելով իր նախորդ ռեկորդը, սահմանեց նոր ռեկորդ՝ պառկած դիրքից հրում վարժությունում ցույց տալով 170 կգ ցուցանիշ, իսկ պոկում վարժությունում՝ 370 կգ: Նույն հիմնարկում օրերս կազմակերպվել էր նաև շախմատային մրցաշար: Մրցաշարում իրենց լավագույնս դրսևորած դատապարտյալները հիմնարկի ղեկավարության կողմից արժանացել են խրախուսանքների: Շախմատի և շաշկու մրցաշար է անցկացվել նաև ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում: Մրցանակային տեղեր զբաղեցրած դատապարտյալները խրախուսվել են հիմնարկի ղեկավար անձնակազմի կողմից: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր