211652_close_icon
views-count5855 դիտում article-date 11:04 30-01-2019

Կալիֆորնիայում հայկական դպրոցների վրա թուրքական դրոշներ փակցնելու առնչությամբ ամերիկացի կոնգրեսականները ՀԴԲ-ից հետաքննություն են պահանջում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Կալիֆոռնիայի հարավում գտնվող հայկական մասնավոր դպրոցների նկատմամբ կատարված վանդալիզմի ակտին: Հունվարի 29-ի գիշերը դպրոցների դարպասներին, ինչպես նաև կրթական հաստատության տարածքում փակցվել են թուրքական պետության դրոշներ: «Այս դպրոցներ են հաճախում Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների բազմաթիվ ժառանգներ: Ատելության դրսևորման դատապարտման հարցում ես կանգնած եմ հայ համայնքի կողքին»,- գրել է Շիֆը: Կոնգրեսականը հավելել է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում: Ադամ Շիֆը հույս է հայտնել, որ իշխանություններին կհաջողվի պարզել կասկածյալների ինքնությունն ու կանխել հետագայում նմանատիպ միջադեպերը: Խնդրին անդրադարձել է նաեւ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը: Նա դիմել էՀետաքննությունների դաշնային բյուրոյին՝ կոչ անելով հետաքննություն սկսել ատելության դրսևորման դեպքի առնչությամբ: Կոնգրեսականը դաշնային իշխանություններին կոչ է արել օրենքի ամբողջ խստությամբ պատժել մեղավորներին: Այդ կապակցությամբ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակն իր երախտագիտությունն է հայտնել կոնգրեսականներ Շիֆին ու Շերմանին՝ միանալով պատշաճ հետաքննություն անցկացնելու կոչին: Նշվում է, որ թուրքական դրոշները փակցվել են «Սրբոց Նահատակաց Ֆերահյան ազգային վարժարան»-ի, ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի, ինչպես նաև մի քանի հայկական եկեղեցիների վրա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր