211652_close_icon
views-count1836 դիտում article-date 16:45 29-01-2019

Պաղեստինի կառավարությունը հրաժարական է տվել. Asharq Al-Awsat

Պաղեստինյան կառավարությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Հորդանան գետի Արևմտյան ափի Ռամալլահ քաղաքում, պաշտոնապես հրաժարական է տվել: Ինչպես տեղեկացնում է Tass գործակալությունը, այդ մասին հունվարի 29-ին հայտնել է Asharq Al-Awsat թերթը: Ըստ տեղեկությունների՝ Պաղեստինի վարչապետ Ռամա Համդալլայի գլխավորած կաբինետն ամբողջ կազմով պաշտոնապես հրաժարական է տվել: Պաշտոնաթողության խնդրագիրը հանձնվել է Պաղեստին Պետության նախագահ Մահմուդ Աբասին: Պաղեստինյան կառավարության բոլոր անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կաբինետի ձևավորումը:

Նմանատիպ նյութեր