211652_close_icon
views-count3013 դիտում article-date 23:38 25-01-2019

Աշոցքում ստեղծվել է դահուկային սպորտի կենտրոն

Աշոցքում հունվարի 26 –ին և 27 –ին տեղի կունենա դահուկային սպորտի փառատոն: Տղամարդիկ կմրցեն 2 կմ, իսկ կանայք ` 1 կմ մրցատարածությունում: Մրցումներ կկազմակերպվեն նաև երեխաների համար: Մասնակցությունն անվճար է, իսկ մրցանակակիրները կստանան նվերներ: Միջոցառումը տեղի է ունենալու Եվրամիության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Նշած կազմակերպության ֆինանսական օգնությամբ կառուցվել է և մեկնարկի օրը պաշտոնապես կհայտարարվի Աշոցքի դահուկային սպորտի կենտրոնի բացումը: Նորակառույցն ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով: Սպասվում է, որ փառատոնին ներկա կլինի նաև Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Նմանատիպ նյութեր