211652_close_icon
views-count3725 դիտում article-date 15:50 25-01-2019

Օլիմպիական չեմպիոնուհին տոնածառով ծեծել է իր անունով կոչվող դպրոցի տնօրենին

1998թ. Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, դահուկավազորդուհի Օլգա Դանիլովան կասկածվում է իր անունով կոչվող դպրոցի տնօրենին ծեծելու մեջ: Վլադիմիրյան շրջանի Ալեքսանդրով քաղաքի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Օլգա Դանիլովան դեկտեմբերի 28-ին իր աշխատասենյակ է հրավիրել «Դանիլովայի անվան դահուկավազքի և թեթև ատլետիկայի մարզական դպրոցի» տնօրեն Եկատերինա Շագովային: Դանիլովան դպրոցի կոլեկտիվին մեղադրել է ոչ պրոֆեսիոնալ գործունեության մեջ: Տնօրենն ի պատասխան նշել է, որ Դանիլովան հաստատություն չի այցելել արդեն 5 տարի և հենց նա մեղավոր Ալեքսանդրովում դահուկավազքի մարզաձևի վերացման համար: Այդ խոսքերից հետո նախկին մարզուհին վերցրել է սենյակում գտնվող տոնածառը և դրանով սկսել հարվածել դպրոցի տնօրենին, իսկ դիմադրության հանդիպելուց հետո փորձել է նույնիսկ նրան խեղդել: Շագովան վնասվածքները հիվանդանոցում ցույց է տվել և դիմել ոստիկանություն: Դանիլովան հակընդդեմ հայց է ներկայացրել՝ նույնպես ծեծի ենթարկվելու առթիվ: Սակայն տեղի ոստիկանությունը քրգործ չի հարուցել, քանի որ դատաբժիշկները կողմերից ոչ մեկի մոտ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերել: Օլգա Դանիլովան մարզական կարիերան ավարտել է 2002թ. Սոլթ-Լեյք-Սիթիի Օլիմպիական խաղերից հետո, որտեղ նրան բռնացրել են արգելված խթանիչներ օգտագործելու մեջ և զրկել ստացած մեդալներից:

Նմանատիպ նյութեր