հիմնական կայք
Լրահոս

Մրցաշրջանին նախապատրաստվում են հեծանվորդները

Մրցաշրջանին նախապատրաստվում են հեծանվորդները Հայաստանի առաջատար հեծանվորդները դեռևս անցյալ տարեվերջից են սկսել 2019թ. մրցաշրջանի նախապատրաստությունը:


Այս մասին ասաց ՀՀ հեծանվային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՀ սպորտի նախարարության հանրապետական մարզադպրոցի տնօրեն Մարտին Շարբաթյանը: Այս փուլում, մարզչական խորհրդի որոշմամբ, անցկացվում են ընդհանուր ֆիզպատրաստականությունը բարելավող պարապմունքներ:

Բարենպաստ եղանակի դեպքում մարզումներն ընթանում են համապատասխան խճուղիներում: Զուգահեռաբար մասնագետ վարպետները կատարում են մարզագույքի վերանորոգման աշխատանքները, որի համար ձեռք են բերվել անհրաժեշտ բոլոր պահեստամասերը:

Մարզումներում ընդգրկված տարբեր տարիքային խմբերի հեծանվորդները , նրանց թվում ` Եվրոպայի երիտասարդների կրկնակի չեմպիոն Էդգար Ստեփանյանը , միմյանցից սովորելու շատ բան ունեն:

Առաջին մեկնարկը կտրվի մարտին, Երևանում ` խճուղային հեծանվավազքով:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք