211652_close_icon
views-count4903 դիտում article-date 22:26 23-01-2019

Պուտին-Էրդողան հանդիպումը Կրեմլում շարունակվել է 3 ժամ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև Մոսկվայում հունվարի 23-ին տեղի ունեցած հանդիպումը շարունակվել է 3 ժամ: Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/961803.html]«Արմենպրես»[/url]-ը, այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն: Էրդողանը Ռուսաստան է ժամանել աշխատանքային այցով: Սկզբում նրանք առանձնազրույց են ունեցել, այնուհետև նախագահներին են միացել պատվիրակությունների անդամները: Հանդիպման ավարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը հայտնել է, որ Էրդողանի հետ զրույցը տեղի է ունեցել կառուցողական մթնոլորտում: Նա տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս կկազմակերպվի Ռուսաստան-Թուրքիա-Իրան գագաթնաժողովը: Հստակ ժամկետների մասին ՌԴ առաջնորդը խոստացել է ասել պաշտոնական Թեհրանի հետ պայմանավորվելուց հետո: Անդրադառնալով սիրիական տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին Սպիտակ տան որոշմանը՝ ՌԴ նախագահը նշել է, որ դա կարևոր քայլ է Սիրիայում իրավիճակի կայունացման ճանապարհին:

Նմանատիպ նյութեր