4834 դիտում
21:25 21-01-2019
Երևանում տեղի կունենա Կապի տարածաշրջանային համագործակցության կոմիտեի 14-րդ նիստը
Հունվարի 22–25-ը Երևանում տեղի կունենա ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) կոմիտեի 14-րդ նիստը։
Նիստի աշխատանքներին կմասնակցեն 100-ից ավելի ներկայացուցիչներ ԱՊՀ անդամ-պետություններից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Կապի տարածաշրջանային համագործակցությունից, Հեռահաղորդակցության Միջազգային Միությունից, բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, հյուրեր միջազգային այլ կազմակերպություններից:
Նիստի շրջանակներում միավորված են չորս աշխատանքային խմբեր, որոնք կաշխատեն զուգահեռաբար։
Նիստի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունվարի 22-ին՝ ժամը 09.00-ին, «Իբիս» հյուրանոցի «Արարատ» սրահում։
Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը, ԿՏՀ-ի գլխավոր քարտուղար Նուրիդին Մուխիդինովը։
Նիստի աշխատանքները լուսաբանել ցանկացող լրատվամիջոցներին խնդրում ենք գրանցվել նախապես՝ զանգահարելով 077.20.60.38 հեռախոսահամարով։
Նմանատիպ նյութեր
3345 դիտում
15:32 22-01-2019
Երևանում մեկնարկել է Կապի տարածաշրջանային համագործակցության կոմիտեի 14-րդ նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1361 դիտում
16:36 16-09-2019
Նախարար Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Կապի տարածաշրջանային համագործակցության նիստում
Այս բաժնից
454 դիտում
12:15 29-03-2024
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
292 դիտում
12:02 29-03-2024
Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում
481 դիտում
11:26 29-03-2024
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս