4280 դիտում
18:43 21-01-2019
Գերմանիան արգելեց իրանական Mahan Air ավիաընկերության չվերթները
Գերմանիայի իշխանություններն փակում են Իրանի Mahan Air ավիաընկերության համար իրենց օդանավակայանները։ Ինչպես հայտնում է Interfax գործայկալությունը, այդ զրկել են երկրի օդանավակայաններում վայրէջք կատարելու թույլատրագրից: Այդ մասին հայտնել են զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԳԴՀ-ի ԱԳ նախարարության մի աղբյուր:
Վերջինս գերմանական իշխանությունների այդ քայլը բացատրել է անվտանգության նկատառումներով, ինչպես նաև այն կասկածով, որ Mahan Air-ը համագործակցում է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի հետ, իսկ նրա ինքնաթիռներն օգտագործվում են լրտեսության և ահաբեկչության համար:
Նշենք, որ Mahan Air-ն Իրանի՝ մեծությամբ երկրորդ ավիաընկերությունն է (խոշորագույնը համարվում է Iran Air-ը): Այն շաբաթական 4 չվերթ էր իրականացնում Դյուսելդորֆ և Մյունխեն: Ավիաընկերությունն ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում է գտնվում 2011 թվականից:
Նմանատիպ նյութեր
1076 դիտում
16:15 12-12-2014
Korean Air ավիաընկերության ղեկավարը ներողություն է խնդրել ընկույզների համար
1652 դիտում
15:36 19-12-2021
Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Վիլնյուս-Երևան-Վիլնյուս երթուղով չվերթերը
1409 դիտում
11:51 09-12-2015
Air France-ը վերականգնում է ուղիղ չվերթները դեպի Իրան
Այս բաժնից
478 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
1054 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը