211652_close_icon
views-count4053 դիտում article-date 13:32 21-01-2019

Էրդողանը և Թրամփը պայմանավորվել են արագացնել Սիրիայում անվտանգության գոտու հարցով բանակցությունները

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Թայիփ Էրդողանն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են արագացնել Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում անվտանգության գոտու ստեղծման շուրջ բանակցությունները։ Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, այդ մասին ասվում է Էրդողանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: «Այսօր մեր նախագահը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ: Նախագահ Էրդողանը հայտարարել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ Մանբիջ տարածաշրջանում անվտանգության ապահովման համար հրատապ միջոցառումներ իրականացնել` թույլ չտալու համար Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկիչներին ապակայունացնելու իրավիճակը», - ասված է հայտարարության մեջ։ Ըստ հաղորդագրության՝ «կողմերը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել Սիրիայում ԻՊ մնացորդները ոչնչացնելու և դրա վերածնունդը կանխելու համար։ Առաջնորդները նաև համաձայնեցին արագացնել երկու երկրների գլխավոր շտաբերի պետերի նախաձեռնած բանակցությունները՝ Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու հարցով», - ասվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր