3700 դիտում
13:23 21-01-2019
Իսրայելական բանակը Սիրիայում հարվածներ է հասցրել իրանական օբյեկտներին
Իսրայելի ռազմաօդային ուժերը հունվարի 21-ին հարվածներ է հասցրել Սիրիայում տեղակայված իրանական օբյեկտներին, որոնք դարձել են նախօրյակին Իսրայելի տարածքի հրթիռակոծման պատասխանը: Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, թիրախը եղել են իրանական զինապահաստները, հետախուզության ուժերի օբյեկտը, վարժական ճամբարն ու հակաօդային պաշտպանության համակարգերը:
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սիրիայի տարածքից գործող «Ալ Քուդս» (հատուկ նշանակության ուժեր) իրանական ուժերը Սիրիայի տարածքից «երկիր-երկիր» դասի հրթիռ են արձակել Գոլանի բարձունքների վրա Իսրայելում, որը կալանվել է ՀՕՊ-ի «Երկաթ գմբեթ» համակարգի կողմից:
Ի պատասխան այդ գրոհի՝ Իսրայելի ՌՕՈՒ կործանիչները գիշերը գրոհել են «Ալ Քուդս»-ի թիրախները Սիրիայում, ինչպես նաև Սիրիայի ՀՕՊ-ի՝ իրենց վրա կրակ բացած հաշվարկների վրա:
«Իրանը, երեկ կրակ բացելով Իսրայելի տարածքի վրա, հերթական անգամ ապացուցեց Սիրիայում իր հաստատվելու իսկական նպատակները, ինչն սպառնում է Իսրայելի անվտանգությանն ու տարածաշրջանի կայունությանը»,-ասված է բանակի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
1033 դիտում
17:38 01-01-2024
Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» ռազմական օբյեկտներին
715 դիտում
15:39 28-01-2024
Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին
916 դիտում
18:37 16-12-2023
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտներին
Այս բաժնից
364 դիտում
19:08 16-04-2024
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
454 դիտում
22:38 15-04-2024
Տաջիկստանի նախագահը մայիսի երկրորդ կեսին կայցելի Ադրբեջան