հիմնական կայք
Լրահոս

Հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն Երևանում կներկայացնի անմոռանալի շոու

Հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն Երևանում կներկայացնի անմոռանալի շոու Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն համերգով հանդես կգա Երևանում: Իրադարձությունը տեղի կունենա ապրիլի 7-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:


Օրեյրոն Հայաստան է գալիս իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում՝ մեր երկիր բերելով երկու ժամանոց ինքնատիպ շոու: Արտիստը բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ: Օրեյրոն վստահ է՝ այս համերգը հանդիսատեսը երբեք չի մոռանա:

Համերգային երեկոյի շրջանակում կկայանան նաև մի շարք երգերի պրեմիերաներ, երգեր, որոնք դեռևս չեն լսել արտիստի անգամ ամենահավատարիմ երկրպագուները:

Հավելենք, որ երևանյան համերգի օրը պատահական չէ ընտրված. այն նվիրված է Մայրության և գեղեցկության տոնին:

Նատալիա Օրեյրոն հայաստանցիներին առավել հայտնի է «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալից: Նրա հանրահայտ «Cаmbiо dolor» երգը սիրված է ամբողջ աշխարհում:

Համերգը կազմակերպել են «ГАМАЮН Продакшн»-ը և «Վիար Թիքեթ Գլոբալ» ՍՊԸ-ն: Տոմսերն արժեն 5000-50 000 դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք