211652_close_icon
views-count102242 դիտում article-date 12:06 18-01-2019

Արտակարգ դեպք Երևանում. գիշերը զինված մտել են «ՍԱՍ» սուպերմարկետ և պահանջել գումար, հակառակ դեպքում սպառնացել են սուպերմարկետը պայթեցնել.ժամանել է տարածքի ոստիկանապետը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղություններով՝ երեկ՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում անհայտ անձը սև գույնի գլխարկով և ակնոցներով մտել է Բաղրամյան պողոտա 85 հասցեում գործող ՍԱՍ սուպերմարկետ և մոտեցել է աշխատակցին, նրան փոխանցել գրություն և ատրճանակի նմանվող առարկան ուղղելով նրա կողմը՝ ասել է, որ իր կողմից նրան մեկնած թղթի վրայի գրությունը նա կարդա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թղթի վրա գրված է եղել, որ ինքը պահանջում է գումար և սպառնացել է, որ իր մոտ կա զենք և պայթուցիկ և եթե գումարը չվճարի, սուպերմարկետը պայթեցնելու է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատակիցը, որը նշված սուպերմարկետի 25-ամյա մենեջերն է, մերժել է նրան և երբ փորձել է մոտենալ, «անկոչ հյուրը» դիմել է փախուստի։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խոմբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Հայկ Ռափյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ «անկոչ հյուրին» հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր