211652_close_icon
views-count2935 դիտում article-date 10:25 18-01-2019

Վիճաբանություն և հայհոյանքներ ԲԴԽ անդամի և դատական կարգադրիչների միջև․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջերս լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ԲԴԽ անդամ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի և դատական կարգադրիչների միջև: Վիճաբանությունը ծագել է այն բանից հետո, երբ ԲԴԽ անդամ դատավորը կարգադրիչներին հրահանգել է իրերն մի աշխատասենյակից մյուսը տեղափոխել: Թեև բեռնակրությունը չի մտնում դատական կարգադրիչների պարտականությունների մեջ, բայց դատավորի նկատմամբ հարգանքից ելնելով` փորձել են օգնել: Դատավորը դժգոհ է մնացել նրանց աշխատանքից, սկսել է հրահանգներ տալ, արագաշարժությունից դժգոհել: Այս ամենը կարգադրիչներին դուր չի եկել, և վերջիններս ասել են, թե չեն կարող ավելի արագ «բեռնակրություն անել», ու հրաժարվել են դատավորի հրահանգները կատարելուց: Արմեն Խաչատրյանն էլ սկսել է կոպիտ խոսքերով վիրավորել նրանց: Վեճը այն աստիճան է թեժացել, որ բանը հասել է հայհոյանքներին: Երեկ մեկնաբանությունների համար փորձեցինք դիմել Խաչատրյանին, բայց նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր