211652_close_icon
views-count1634 դիտում article-date 10:12 18-01-2019

ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. օրակարգում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությունը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում շարունակվում են մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումները: Օրակարգում է 11 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությունը: Հունվարի 16-ին քննարկումները շարունակելու համար Աժ-ն մեկ ու կես ժամով երկարացրել էր նիստի տևողությունը: Այնուամենայնիվ, խորհրդարանը չէր հասցրել ավարտին հասցնել հանձնաժողովների նախագահների ընտրության քննարկումները: Ազգային ժողովը հունվարի 14-ի նիստում ԱԺ նախագահ ընտրեց Արարատ Միրզոյանին: Հունվարի 15-ի հերթական նիստում խորհրդարանը փակ քվեարկությամբ ընտրեց ԱԺ փոխնախագահներին: Իշխանական՝ «Իմ քայլը» խմբակցությունից փոխնախագահներ ընտրվեցին Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Իսկ ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանը: Ազգային ժողովն ընդունեց նաև 11 մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծը: «Իմ քայլը» խմբակցությունը կնախագահի 8, «Բարգավաճ Հայաստան»-ը` 2, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 1 հանձնաժողովում: Նիստում խմբակցությունները ներկայացրել էին նաև իրենց թեկնածուներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր