211652_close_icon
views-count3253 դիտում article-date 09:27 18-01-2019

Ինչու է Ադրբեջանը վերջին ամիսներին «տազ արել». ՊՆ-ում կոնկրետ հարցեր են քննարկվել․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե նախորդ շաբաթ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել փակ խորհրդակցությունների շարք, որում քննարկվել են անչափ կարևոր հարցեր` ոչ միայն հայաստանյան հումանիտար, խաղաղասիրական կորպուսներին ու առաքելություններին առնչվող, այլև կոնկրետ հարցեր. որոնցից մեկը գարնանը` ապրիլ-մայիսին, չբացառվող ադրբեջանական սադրիչ, ընդհուպ մինչև լոկալ, անգամ տոտալ ռազմական գործողությունների հնարավորության, հայկական բանակին դրանց դիմակայելու ներուժի հարցեր: «Ինչը նշանակում է, որ ընթացող և սպասվող բանակցային գործընթացի հետ մեծ հույսեր չեն կապվում, իսկ Ադրբեջանը կարծես անհամբեր է, դրա համար է վերջին ամիսներին այսպես տազ արել»,- ասաց մեր աղբյուրը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր