211652_close_icon
views-count2471 դիտում article-date 21:38 17-01-2019

Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արթիկի, Ստեփանավանի, Աշոցքի, Վանաձորի, Ալավերդու, Սևանի, Վարդենիսի, Կոտայքի, Եղվարդի, Մարտունու, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: [b]Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը, ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է: Վարորդներին խորհուրդ ենք տալիս նշված ճանապարհով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում: Ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է նաև Քեթիի լեռնանցքը:[/b] Արթիկի, Ապարանի, Ախուրյանի, Թալինի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ջաջուռի լեռնանցքում, Սիսիան-Գորիս, Թալին-Մարալիկ-Մաստարա ճանապարհահատվածներում և Տիգրանաշենի ոլորաններում բուք է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր