211652_close_icon
views-count1879 դիտում article-date 19:20 17-01-2019

Նախագահը հանդիպել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի կառավարիչ Իսսա Աբդուլֆաթթահ Կազիմի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոն և հանդիպել կենտրոնի կառավարիչ Իսսա Աբդուլֆաթթահ Կազիմի ու գործադիր տնօրեն Արիֆ Ամիրիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ֆինանսական սեկտորում համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես կարևորվել է եվրասիական տարածաշրջանում առկա ներուժի առավելագույն օգտագործումը։ Խոսվել է նաև Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի հետ համագործակցությամբ Հայաստանում նմանատիպ համատեղ կառույց ստեղծելու հնարավորության մասին, որը կմատուցի նույնանման ծառայություններ։ Հանդիպումից հետո նախագահ Սարգսյանը շրջայց է կատարել կենտրոնում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր