1078 դիտում
18:31 17-01-2019
Ազգային ժողովը մեկ ու կես ժամով երկարացրեց հունվարի 17-ի նիստի տևողությունը
ՀՀ ազգային ժողովը մեկ ու կես ժամով երկարացրեց հունվարի 17-ի հերթական նիստի տևողությունը, որի ընթացքում շարունակվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությանը հարցի քննարկումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին որոշում կայացվեց ԱԺ նիստում քվեարկությամբ:
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ խմբակցությունների կողմից նիստի տևողությունը երկարացնելու համար առարկություն չի եղել:
Նիստը երկարացնելու վերաբերյալ որոշմանը կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ` 2-ը: Նիստը կշարունակվի մինչ ժամը 19:30-ը:
Ազգային ժողովը հունվարի 14-ի նիստում ԱԺ նախագահ ընտրեց Արարատ Միրզոյանին: Հունվարի 15-ի հերթական նիստում խորհրդարանը փակ քվեարկությամբ ընտրեց ԱԺ փոխնախագահներին: Իշխանական՝ «Իմ քայլը» խմբակցությունից փոխնախագահներ ընտրվեցին Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Իսկ ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանը: Ազգային ժողովն ընդունեց նաև 11 մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծը: «Իմ քայլը» խմբակցությունը կնախագահի 8, «Բարգավաճ Հայաստան»-ը` 2, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 1 հանձնաժողովում: Նիստում խմբակցությունները ներկայացրել էին նաև իրենց թեկնածուներին:
Նմանատիպ նյութեր
7690 դիտում
14:29 24-02-2014
Դատարանը Թևոսիկի խափանման միջոցը ևս 2 ամսով երկարացրեց
Այս բաժնից
298 դիտում
11:50 24-04-2024
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան