211652_close_icon
views-count3168 դիտում article-date 17:46 17-01-2019

Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Ռաուլի հետ. ՖՈՏՈՇԱՐՔ

Շարունակվում են Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի դիտարկումները և հանդիպումները Մադրիդում: Հունվարի 16-ին հայ մարզիչներն այցելեցին Մադրիդի «Ռեալի» մարզաբազա, ծանոթացան բոլոր ենթակառուցվածքներին: Մեր մարզիչներին ներկայացվեց մադրիդյան ակումբի մոտեցումները տարբեր տարիքային խմբերի հետ տարվող աշխատանքների վերաբերյալ: Կայացավ հանդիպում նաև «Ռեալի»՝ ֆուտբոլիստների վերականգնման հարցերով զբաղվող մասնագետի հետ, որն աշխատում է վնասվածք ստացած ֆուտբոլիստների հետ և որը ներկայացրեց՝ ինչ փուլերով են անցնում մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները վերականգնման ընթացքում: Այնուհետև Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հանդիպեցին Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլին, որը կիսվեց իր փորձով և պատրաստակամություն հայտնեց հետագայում էլ օգտակար լինել իր խորհուրդներով: Մեր մարզիչները հանդիպեցին նաև Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ֆերնանդո Մորիենտիեսին: Հայկական պատվիրակությունը երկու նախկին ֆուտբոլիստներին էլ հանձնեց հուշանվերներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Երեկոյան մարզիչները ներկա գտնվեցին Իսպանիայի գավաթի խաղարկության «Ատլետիկո»-«Ժիրոնա» հանդիպմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր