211652_close_icon
views-count1318 դիտում article-date 18:10 17-01-2019

Քրիստիան Տեր-Ստեփանյանը նշանակվել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Քրիստիան Տեր-Ստեփանյանը նշանակվել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։ Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահի հասարակայնության և տեղկատվության միջոցների հետ կապրի վարչությունից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Քրիստիան ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ նշանակել Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Փարիզ)»,-ասված է նախագահի հրամանագրում։

Նմանատիպ նյութեր