211652_close_icon
views-count25235 դիտում article-date 15:20 17-01-2019

Վանաձորում վթարի է ենթարկվել արձակագիր Սարգիս Գոքորյանը. պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Վանաձորում վթարի է ենթարկվել արձակագիր Սարգիս Գոքորյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցում՝ «Քիմպրոմ» գործարանի հարևանությամբ, և բախվել են Nissan March և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն Ս. Գոքորյանը, ով եղել է 07-ի մեջ, գլխով հարվածել է դիմապակուն։ Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ Վանաձորի քաղաքապետարանը միջոցներ չի ձեռնարկել ճանապարհները մշակելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր