1645 դիտում
15:42 17-01-2019
Պետք է ճշտել լուրջ հիվանդությունների ցանկը, որոնք թույլ չեն տալիս անցնել զինվորական ծառայություն. Անդրանիկ Քոչարյան
Խնդիր իսկապես կա, քանի որ հիվանդին բանակ զորակոչելը կխորացնի հիվանդությունը, ինչը կհանգեցնի լուրջ հետեւանքների: Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի քննարկմանը հայտարարեց այդ պաշտոնում առաջադրված թեկնածու, «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով «Իմ քայլից» պատգամավոր Սասուն Միքայելյանին, ով հարցրեց առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների ծառայության մասին:
Նրա խոսքերով, նաեւ զինվորական տեղամասում, որտեղ ծառայում է հիվանդ երիտասարդը, կարող է ծագել անառողջ մթնոլորտ:
«Կա հիվանդությունների ցանկ, որը պարբերաբար փոփոխվում է, բայց պետք է տրամաբանության մեջ փոփոխություններ արվեն, այլ ոչ թե կրճատել հիվանդությունների թիվը՝ ջնջելով դրանք ցուցակից, որպեսզի մեծանա զորակոչիկների թիվը», - պարզաբանեց Քոչարյանը:
Պատգամավորը համոզված է, որ անհրաժեշտ է հստակեցնել լուրջ հիվանդությունների ցանկը եւ պարզել՝ այս կամ այն հիվանդությունը թու՞յլ է տալիս քաղաքացուն կատարել զինվորական ծառայություն, թե՞ դրանք անհամատեղելի են: Քոչարյանը նաեւ նշեց, որ բանակում շարային նախապատրաստություն պետք է անցնեն միայն լիարժեք առողջները, իսկ ոչ շարային ծառայության հարցում, եթե երիտասարդը կարող է գոնե ինչ-որ կերպ օգտակար լինել, դեռ պետք է մտածել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
331 դիտում
19:24 19-04-2024
Դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Էդգար Պենյա Պառային
451 դիտում
19:20 19-04-2024
ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը
400 դիտում
19:12 19-04-2024
Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը