3348 դիտում
16:09 17-01-2019
Իրավիճակը կարող ենք լիարժեք փոխել, եթե 3 բանից կարողանանք ազատվել. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում բուռն քննարկում ծավալվեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» որոշման նախագծի շուրջ, որով առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատել նաև էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը։
Քննարկման ընթացքում Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ՊԵԿ նախագան Դավիթ Անանյանը իրենց դիտարկումները և բացասական գնահատականը ներկայացրեցին նախագծի շուրջ: Անանյանն ասաց, որ 2019 թվականը բյուջետային մուտքերի համար ռիսկային տարի է, և առաջարկեց մեկ տարի հետաձգել նախագծի ընդունումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հետևանքներին, ասաց, որ ետ են բերելու այն գումարը, որն այսօր կորցնում են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ մեր երկրում տասնյակ հազարավոր ավտոմեքենաների կմախքներ կան և դա շատ լուրջ խնդիր է: «Ես բանաձև ունեմ, որ մեր երկրում իրավիճակը կարող ենք լիարժեք փոխել, եթե երեք բանից կարողանանք ազատվել: Մեկը՝ աղբը, որ ամենուրեք է, երկրորդը կրպակներն են, որ ամենուրեք կան, և երրորդը ավտոմեքենաների կմախքներն են, որոնք տասնյակ տարիներ շարունակ մարդիկ իրենց բակում պահում են»,- ասաց վարչապետը։
Նմանատիպ նյութեր
907 դիտում
19:29 24-05-2023
Կարող ենք իրավիճակը կտրուկ փոխել հօգուտ մեզ, եթե միավորվենք. Ռուբեն Վարդանյան
1036 դիտում
10:41 23-11-2021
Եթե ուզում ենք պետություն ունենալ, ապա պիտի կարողանանք իրականությանը նայել սառը հայացքով․ «Առավոտ»
Այս բաժնից
496 դիտում
20:08 25-04-2024
Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում
721 դիտում
19:43 25-04-2024
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել
439 դիտում
19:35 25-04-2024
Դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին