211652_close_icon
views-count823 դիտում article-date 14:11 17-01-2019

ԱՄԷ հրատարակչական ասոցիացիան Նունե Սարգսյանի գրքերը թարգմանելու և հրատարակելու ցանկություն է հայտնել

Նախագահ Արմեն Սարգսյանի Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Արաբական Միացյալ Էմիրությունների հրատարակչական ասոցիացիա և հանդիպել ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռաշիդ Ալկուսի հետ։ Նրանք խոսել են գրքի ու հրատարակչական գործին առնչվող արդի խնդիրների ու հեռանկարների մասին։ ԱՄԷ հրատարակչական ասոցիացիայի գործադիր տնօրենը ցանկություն է հայտնել թարգմանել և հրատարակել տիկին Նունե Սարգսյանի հեղինակած գրքերից։

Նմանատիպ նյութեր