211652_close_icon
views-count10931 դիտում article-date 13:28 17-01-2019

Վարչապետի աշխատակազմի 2 մեքենաները կհատկացվեն Պետական վերահսկողական ծառայությանը և Արագածոտնի մարզպետարանին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված երկու ավտոմեքենա ամրացնել ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը և ՀՀ Արագածոտնի մարզպետարանին: Խոսքը մասնավորապես, 2006 թվականի արտադրության «Տոյոտա Պրադո»-ի և 2012 թվականի արտադրության «Toyota LC»-ի մասին է: Առաջինը կհատկացվի Արագածոտնի մարզպետարանին, երկրորդը՝ Պետական վերահսկողության ծառայությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության և Արագածոտնի մարզպետարանի բնականոն աշխատանքային ռեժիմն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմից ետ վերցնել և ՀՀ պետական վերահսկողական ծառայությանն ու Արագածոտնի մարզպետարանին հատկացնել 1-ական ավտոմեքենա:

Նմանատիպ նյութեր