211652_close_icon
views-count2646 դիտում article-date 12:05 17-01-2019

Առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդը, իսկ 1/3-րդ-ը չի նշանակվի. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախքան օրակարգի հարցերը քննարկելն, անդրադարձել է կառավարության ձևավորաման և կառուցվածքային փոփոխությունների հարցերին։ «Գիտեք, որ կառավարությունը ձևավորման գործընթացում է և զուգահեռ մենք նաև կառավարության կառուցվածքի հետ կապված հարցեր ենք քննարկում: Քանի որ հարցը, գիտեմ շատ հետաքրքրում է, ուզում եմ ասել հետևյալը: Օրենքի համաձայն՝ կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների 2/3-րդը: Մենք կգնանք այդ ճանապարհով՝ կառավարության անդամների 2/3-րդը կնշանակվի, 1/3-րդը չի նշանակվի, քանի դեռ մինչև վերջին դետալը չենք հստակեցրել կառավարության կազմի, կառուցվածքի փոփոխությունների հետ կապված հարցերը: Մի բան ակնհայտ է՝ նախարարությունների թիվը կրճատվելու է և ուղղակի այս պրոցեսը պետք է տանել մաքսիմալ անցնցում, սահուն և կանխատեսելի ճանապարհով»,- ասաց վարչապետը։

Նմանատիպ նյութեր